Այս իշխանության դրական կողմը որոշակի բալանսավորված արտաքին քաղաքականությունն է: Այս մասին այսօր` դեկտեմբերի 28-ին հրավիրված ասուլիսին ասաց Հայաստանի դեմոկրատական կուսկացության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը:

Վերջինս գերտերություններին համարում է աշխարհաքաղաքական սպոնսորներ, որոնք զբաղվում են հովանավորչական գործունեությամբ: Նա  նշեց, որ հայկական բանակը հզորանում է եւ առանձնացրեց հայ-ռուսական կնքնված համաձայնագրերը:

Քաղաքական առումով Արամ Սարգսյանն առանձնացրեց անդորրը` այսինքն քաղաքական դաշտում չկա այն ամենը, ինչ եղել է Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին: «Սա պետք է ընդունել որպես շախմատի գիտակի հաջողություն: Իսկ ներքին քաղաքականության արդյուքները բացարձակ վատն են եւ , որեւէ լավատեսություն չկա, թե վաղը կարելի է ավելի լավը լինել: Այս իշխանությնաը չի հաջողվում այնպես անել, որ մարդիկ չերազեն երկրից գնալու մասին: Իսկ պատճառը այն է, որ սեփական ներքին ռեսուրսները չեն կարողանում հավաքել եւ անընդհատ պարտքի մեջ են»,- ավելացրեց Արամ Սարգսյանը: