Դեկտեմբերի 27-ին, ժամը 18.40-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Շահումյան-Այգեպատ ճանապարհին` Այգեպատ գյուղի սկզբնամասում, վրաերթի է ենթարկել 17-ամյա Գարիկ Միսակյանին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պատանին հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է, իսկ վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի:
Կատարվում է քննություն:





























