Դեկտեմբերի 27-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Արարատի մարզի Հայանիստ գյուղի մոտ «Մերսեդես-ML» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՎԱԶ-2105» մակնիշի ավտոմեքենային:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պատահարի հետեւանքով «ՎԱԶ-2105»-ի վարորդը` 55-ամյա Սեմյոն Մելիքյանը, տեղում մահացել է, իսկ «Մերսեդես-ML»-ի վարորդը եւ ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: