Հայաստանի ոստիկանությունը կարգազանց հետիոտների նկատմամբ պատժիչ միջոցներ կիրառելուց անցել է հորդորներին: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 28-ի ն կայացած մամուլի ասուլիսում նշել է Հայաստանի ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանը:
Ըստ նրա` 2011թ. կարգազանց հետիոտները տուգանվում էին: Ընդհանուր առմամբ, տուգանվել էր 40 հազար մարդ: 2012թ. ռազմավարությունը փոխվել է. Ճանապարհային ոստիկանությունն սկսել է նախապատվությունը տալ խախտումների պրոֆիլակտիկային եւ բացատրական աշխատանքին: Ըստ հեռացող տարվա արդյունքների` տուգանվել է 17 հազար մարդ, ընդ որում՝ պատկերը բավական բարելավվել է: «Դուք ինքներդ էլ հավանաբար նկատել եք, որ մարդիկ ավելի կարգապահ են դարձել, խախտումների թիվը կրճատվել է», - ընդգծել է Նորիկ Սարգսյանը:





























