Հիմք ընդունելոց Կառավարության հաստատած 2013-2017 թվականների պետական ռազմավարությունը, երիտասարդության եւ սպորտի ոլորտի գերակա խնդիր է ճանաչվել երիտասարդ ընտանիքների համար բարենպաստ սոցիալ-տնտեսական միջավայրի ստեղծումը: Այդ մասին այսօր` դեկտեմբերի 28-ին կայացած ասուլիսում հայտարարել է սպորտի եւ երիտասարդության փոխնախարար Արսեն Քարամյանը:

«Բարենպաստ սոցիալ-տնտեսական միջավայրի ստեղծման քաղաքականությունը բաժանված է երեք հիմնական մասերի. 1) զուտ սոցիալական խնդիրների լուծում (տարբեր բնակարանային ծրագրեր, մինչեւ 20 տարեկան մայրերի ուսման վարձերի մասնակի կամ ամբողջական վճարում), 2) հեռակա ուսուցման հնարավորություն, 3) բարենպաստ ձեռնարկատիրական մթնոլորտի ձեւավորում, մասնավորապես փոքր եւ միջին բիզնես սկսելու համար բիզնես-վարկերի տրամադրում»,- նշել է Քարամյանը:

Նրա խոսքով, 2013-2017թթ. Ռազմավարության շնորհիվ տեսանելի գործընթաց կլինի` միտված ժողովրդավարական պատկերի առողջացմանը:

Լուսանկարը` Արսեն Սարգսյանի/NEWS.am