Հայաստանի  միջազգային պահուստները 2012 թ. նոյեմբերին կազմել են 1.687 մլրդ դոլար: Այդ մասին նշված է ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակման մեջ («Միջազգային պահուստների եւ արտարժութային իրացվելիության ստանդարտ աղյուսակ»): Հոկտեմբերի համեմատ միջազգային պահուստների ծավալը փոքր ինչ նվազել է (մոտ 22 մլն դոլարով):

Նվազումը հիմնականում տեղի է ունեցել կանխիկ դրամական միջոցների մասով՝ նախորդ ամսվա 592 մլն դոլարի համեմատ դրանց մնացորդը նոյեմբերին 572 մլն դոլար է: Արժեթղթերի ծավալը (մոտ 1,1 մլրդ դոլար) զգալի փոփոխության չի ենթարկվել:

Նշենք, որ տարեսկզբին միջազգային պահուստների ծավալը գերազանցում էր 1,8 մլրդ դոլարը, սակայն տարվա ընթացքում որոշ ինտերվենցիաներ են կատարվել՝ փոխարժեքի կարգավորման նպատակով: