Փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններին թեկնածությունն առաջադրելու համար այսօր` դեկտեմբերի 28-ին, Կենտրոնական ընտրական հանձնաժողով փաստաթղթեր է ներկայացրել «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ԿԸՀ-ից:

Նշենք, որ թեկնածությունների առաջադրման վերջնաժամկետը  հունվարի 4-ն է: Հունվարի 4-ից կսկսվի թեկնածուների գրանցման ժամկետը եւ կավարտվի հունվարի 14-ին: Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողով փաստաթղթեր են ներկայացրել նախագահի չորս  թեկնածու`  անկուսակցական Մհեր Հայրապետյանը, էպոսագետ Վարդան Սեդրակյանը, «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը եւ Հայաստանի նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը: