Ռուսաստանը կշարունակի ջանքեր գործադրել Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծելու համար: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 28-ին, «Ինտերֆաքսին» տված հարցազրույցում նշել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ներկայացնելով անցնող 2012 թվականի արդյունքները եւ խոսելով 2013-ին Ռուսաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթ ուղղությունների մասին:

«Ռուսաստանը շահագրգռված է միջազգային օրագարգի բոլոր առանցքային խնդիրներին փոխընդունելի լուծումներ գտնելու հարցում: Կարելի է վստահաբար ենթադրել, որ 2013 թվականին հակամարտությունների խնդիրների կանխումն ու կարգավորումը կմնան համաշխարհային հանրության գործողությունների առաջնահերթ ուղղություններից մեկը: Մեր ուշադրության կենտրոնում կլինի Մերձավոր Արեւելքում, Միջին Ասիայում եւ Հյուսիսային Աֆրիկայում, Կորեական թերակղզում ու Աֆղանստանում տիրող իրավիճակը: Իհարկե, կշարունակենք ակտիվ ջանքեր գործադրել ԱՊՀ տարածքում հակամարտությունների, առաջին հերթին ղարաբաղյան եւ մերձդնեստրյան խնդիրների կարգավորման ուղղությամբ»,-ասել է նա: