Մանկատներում ամանորյա միջոցառումները եւ տոնական տրամադրությունը տեւում է 20 օր: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մարի Իզմիրլյանի մանկատան տնօրեն Հասմիկ Մկրտչյանը:

Նրա խոսքով, 20-օրերի ընթացքում մանկատան սաների համար միջոցառումներ են կազմակերպվում, թե մանկատան ներսում, թե մանկատնից դուրս:  Օրինակ, այս տարի հրավիրել են նախագահի նստավայր, Ազգային ժողով, թատրոններ եւ այլն եւ այլն: Իսկ դեկտեմբերի 31-ի գիշերը 2 միջոցառում ունեն:

«Ժամը 6-ի սահմաններում  «Կարաս» թոնրատների ցանցը իրենց սեփականատերերով հանդերձ Ձմեռ պապի, Ձյունանուշի հետ միասին լինելու են մեզ հյուր  եւ հետո էլ տոնական ընթրիք են պատրաստելու»,- ավելացրեց Հասմիկ Մկրտչյանը: Տնօրենը նաեւ պատմեց, որ այդ օրերին շատ, շատ բարերարներ են լինում ու երեխաները այդ ընթացքում նամակների միջոցով նշում են իրենց ցանկությունները ուղված ձմեռ պապիկին: Հարցին, թե ինչ նվերներ են խնդրում երեխաները ձմեռ պապիկից  լինի դա նյութական կամ առարկայական տեքսով ասաց, որ իրենց ամենաթանկարժեք նվերը, որը ստացել են 2 օր առաջ, «Ակբա կրեդիտ ագրիկոլ բանկի» եւ Համահայկական բանկի համատեղ ջանքերով  12 տեղանոց մեքենան է: Երեխաները նամակների մեջ ձեռքի հեռախոս են շատ նշում,խաղեր, խաղալիքներ, հագուստ, կոշիկ: Կենդանիներից կրիա, թութակ եւ այլն եւ այլն: Լինում է նաեւ, որ ձմեռ պապիկին ուղված նամակում խնդրում են, որ իրենց մայրերն իրենց այցելեն»,- մանրամասնեց Հասմիկ Մկրտչյանը: Նրա փոխանցմամբ, նոր տարվա գիշերը մանկատան սաների ծնողները նրանց չեն այցելում: «Ընդամենը 7-8 ծնող ունենք, որ հաճախում են, մնացածը հրաժարվել են , կալանավայրում են կամ հոգեբուժարանում: Մեր հաստատությունում 90 երեխա կա, որոնցից 85 տոկոսը հատուկ կարիքով երեխաներ են»,- ավելացրեց Հասմիկ Մկրտչյանը: Սոցապ նախարարության ընտանիքի կանանց, երեխաների հիմնահարցերի վարչության բաժնի ավագ մասնագետ Լուիզա Ղարիբյանից էլ տեղեկացանք, որ Հայաստանում գործում է 6 մանկատուն, որտեղ ապրում են մոտավորապես 750 սան, որոնցից 510-ը առողջական խնդիրներ ունեցող երեխաներ են: Ինչ վերբերում է ամանորյա միջոցառումներին, նա ասաց, որ  միջոցառումները կազմակերպվում են թե մանկատանը, թե մանկատանից դուրս: Իսկ ֆինանսավորումը կատարվում է մանկատան եւ հովանավորների միջոցով: Նրա խոսքով, կան ծնողներ, որ տանում են երեխաներին ընտանիքներ կամ այլ ընտանիքներ են տեղափոխում, որ ընտանեկան միջավայրում անցկացնեն ամանորյա տոները, լինում են դեպքեր, որ ծնողներն են այցելում նրանց, բայց հիմնականում երեխաները մանկատան ներսում են դիմավորում ամանորը: