Ստամբուլի Փենդիկ թաղամասում ճանապարհային ոստիկանության աշխատակիցները ծառայության ժամանակ հայտնաբերել են ալկոհոլ օգտագործած եւ ղեկին նստած վարորդի եւ նրանից վերցրել վարորդական վկայականն ու մեքենան տարել տուգանային հրապարակ։

Թուրքական IMC կայքի փոխանցմամբ՝ ալկոհոլ օգտագործած Օզգյուր Աքդողանը հայտնել է, որ ինքը ոստիկան է եւ խնդրել հետ տալ մեքենան, սակայն ոստիկանները անդրդվելի են մնացել եւ մեքենան տարել են տուգանային հրապարակ։

Օզգյուր Աքդողանը մեկնել է տուգանային հրապարակ եւ ճանապարհային ոստիկանության աշխատակիցներին համոզել է հետ վերադարձնել մեքենան, քանի որ այն իր ծառայողական մեքենան է եւ պատկանում է ոստիկանությանը։ Սակայն մերժում ստանալուց հետո ոստիկանն իրեն ամրակցված ատրճանակով ինքնասպան է եղել։