Սոչիի Խոստինսկի շրջանում` ազգային պարկի տարածքում, հունվարի 3-ի երեկոյան հրդեհ է տեղի ունեցել: Բռնկումը տեղի է ունեցել անտառում` ջրվեժից ոչ հեռու: Այդ մասին հայտնել են Կրասնոդարի երկրամասի ԱԻՆ-ի ներկայացուցիչները: Ըստ նախնական տվյալների` արտակարգ դեպքի մեղավորները զբոսաշրջիկներն են, հաղորդում է RBC-ն:

Հրդեհի մակերեսը կազմել է շուրջ 400 քմ, հրշեջներին հաջողվել է  արագ տեղայնացնել կրակը: Նշենք, որ ԱԻՆ-ի աշխատակիցները հրդեհի վայր հասնելու համար շուրջ 1 կմ քայլել են, քանի որ բարդ տեղանքն անմատչելի էր տրանսպորտի համար: