Հունվարի 11-ին, ժամը 17.35-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Գյումրի քաղաքի 8-րդ զինվորական թաղամասում բախվել է «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենային:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով վերջին մեքենայի ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:





























