Հունվարի 11-ին, ժամը 16.35-ին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները ապօրինի թմրամիջոցներ պահելու եւ գործածելու կասկածանքով Երեւանի Նոր Նորքի 2-րդ զանգվածի Մոլդովական փողոցից բերման են ենթարկել 49-ամյա Արսեն Ա.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նրա տաբատի գրպաններից հայտնաբերվել են մարիխուանա թմրամիջոցի նմանվող զանգվածներ, իսկ վերարկուի գրպանից` ծխախոտի գլանակ՝ նույն թմրամիջոցին նմանվող զանգվածով:

Ոստիկանության ծառայողների պահանջով Արսեն Ա.-ն իր ավտոտնակից ներկայացրել է 2 ծաղկաման, որոնց մեջ առկա էին կանեփի նմանվող բույսեր:

Հայտնաբերվածներն ուղարկվել են փորձաքննության:

Հանգամանքները պարզվում են:

Կատարվում է հետաքննություն: