Հունվարի 14-ից կսկսեն հավաքել Երեւանի ամանորյա ձեւավորումը: Այս մասին  NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը: Նա նշեց, որ կհավաքեն այն ամենը, ինչ տոնական է եւ կապ ունի Ամանորի հետ, իսկ մնացած ամեն ինչ կմնա, օրինակ`լուսավորությունը եւ այլն:

Հիշեցնենք, որ Երեւանի ամանորյա նախատոնական ձեւավորումը, ինչպես նաեւ գլխավոր տոնածառի ձեւավորումը սկսվել էր նոյեմբերի վերջին եւ ավարտվել մինչեւ դեկտեմբերի 20-ը: Գլխավոր տոնածառը պատրաստ էր դեկտեմբերի 15-ին,բայց  լույսերը քաղաքապետը հանդիսավոր միացրեց դեկտեմբերի 20-ին: 

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am