Ալեքսեյ Կաբանովը բացահայտել է իր կնոջ սպանության մանրամասները: Նա ասել է, որ հունվարի  3 -ին վիճաբանությունից հետո խեղդել է կնոջը, իսկ հետո մասնատել է մարմինը եւ տեղափողել մեքենայի բեռնախցիկ:

Նա աստիճանաբար ազատվել է մարմնի կտորներից, սակայն  չի հասցրել բոլորից ազատվել: Ոստիկանությունը խուզարկության ժամանակ հայտնաբերել է  դրանք, իսկ կնոջ մարմնի մյուս կտորների որոնումը շարունակվում է:

Իրինայի ընկերների խոսքով` վերջին շրջանում նա դժբախտ էր երեւում, սակայն չէր դժգոհում ոչ ամուսնուց, ոչ կյանքից, հաղորդում է  «НТВ»-ն»: Ալեքսեյն զբաղվում էր ռեստորանային բիզնեսով, սակայն գործերը լավ չէին, եւ նա իրեն վատ էր պահում թե վարկատուների, թե ընկերների հետ:

Իրինան երեք փոքր երեխա ուներ. երկու  տարեկան տղայի եւ  երեք տարեկան աղջկա հայրն Ալեքսեյն էր, իսկ վեց ամյան որդին`առաջին ամուսնությունից: