Դոնի Ռոստովի օդանավակայանն, այսօր՝ հունվարի 12-ի առավոտյան, փակվել է «Սիբիր» ավիաընկերությանը պատկանող Մոսկվայից թռչող Airbus А-319 օդանավի հետ կապված արտակարգ պպատահարի հետեւանքով: Օդանավից տարհանել են 50 ուղեւորներին եւ անձնակազմի 3 անդամներին, ոչ ոք, բարեբախտաբար, չի տոժել:

Ուղեւորներով լի Airbus А-319 օդանավը լրացուցիչ 40 մետր է անցել վայրէջքի ժամանակ: Ավելի վաղ նշվել էր, որ այն դուրս է եկել թռիչքուղուց, սակայն Ռոստովի ոստիկանությունը հերքել է այդ լուրերը:

Օդանավի վրա նկատելի վնասվածքներ չկան, հաղորդում է «АН-online»-ը: Նախնական տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել վատ տեսանելիության եւ թաց բետոնի պատճառով: Դեպքի վայրում աշխատում է օպերատիվ-քննչական խումբը: