Հայաստանի ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 12-ի ժամը 16.00-ի դրությամբ բոլոր ավտոճանապարհները հիմնականում դժվարանցանելի են:

Փակ են Արագյուղ-Բուժական, Շիրակի մարզի միջհամայնքային եւ Գեղարքունիքի մարզի Սոթք-Քարվաճառ(ԼՂՀ), Արագածոտնի մարզի Լուսագյուղ, Սարալանջ, Ափնա, Երնջատափ, Նորաշեն, Թթուջուր, Ձորագլուխ,  գյուղերի ավտոճանապարհները:

Դժվարանցանելի են Սելիմի լեռնանցքը, Սպիտակ-Երեւան, Սարավան-Սիսիան, Սիսիան-Գորիս, ինչպես նաեւ Լոռու եւ Արագածոտնի միջհամայնքային ավտոճանապարհները:

Կատարվում են ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներ:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է բոլոր վարորդներին զերծ մնալ նշված ճանապարհներով երթեւեկելուց: