Երեւանում, հունվարի 11-ին, գողության դեպք է գրանցվել Նոր Նորքի 2-րդ զանգվածի հանրակացարանում: Երկու երիտասարդ, ներխուժելով 2-րդ մասնաշենքի մի բնակարան, դաժան ծեծի են ենթարկել 85-ամյա բնակչուհուն եւ գումար պահանջել: Ապա հափշտակել են երկու միլիոն դրամ, ոսկեղենը եւ դիմել փախուտի:
Հարեւանները NEWS.am-ին պատմել են, որ անօգնական տիկնոջը օգնության են հասել հարեւաները եւ ահազանգել ոստիկանություն: Տարեց կնոջը ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց: Հանցագործների ինքնությունը դեռ չի պարզվել:
Ոստիկանությունից NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել են, որ միջոցառումներ են ձեռնարկվում նրանց հայտնաբերելու ուղղությամբ:




























