Ի՞նչ լուրջ, շտապ հարցեր են ծագել Հայաստանի եւ վրաստանի միջեւ, որ Վրաստանի վարչապետը որոշել է այցելել Հայաստան: Այս մասին այսօր՝ հունվարի 14-ին հրավիրված ասուլիսին հարցերց  էպոսագետ, նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանը:

Նա կարծում է, որ Վրաստանի վարչապետը գալիս է Հայաստան` իր աջակցությունը Սերժ Սարգսյանին հայտնելու համար: Վարդան Սեդրակյանը հիշեցրեց, որ իր ընտրվելուց հետո ինքը ճանաչելու է Աբխազիայի եւ Հարավային Օսետիայի անկախությունը: «Ես Վրաստանի վարչապետին խորհուրդ եմ տալիս զերծ մնալ Հայաստան կատարելիք այցից»,- խորհուրդ տվեց Վարդան Սեդրակյանը: Նա նաեւ հիշեցնելով, որ հունվարի վերջին Սերժ Սարգսյանին աջակցելու համար Հայաստան է գալու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը` նրան եւս հորդորեց Հայաստան չժամանել: Ըստ Սեդրակյանի, Սերժ Սարգսյանը ոչ թե ժողովրդի կողմից  ընտրված նախագահ է, այլ նշանակվել է Ռուսաստանի նախագահի կողմից:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am