Հայաստանի հանրապետական կուսակցության համակարգում աշխատող մարդիկ պետք է հետ վարժվեն ընտրողներին կաշառելուց: Այս մասին, այսօր՝ հունվարի 14-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանը:

Այդուհանդերձ, կաշառքը դժվար ապացուցելի խախտում է: «Ես ինքս ծառումով Սպիտակից եմ եւ այնտեղ մենք խորհրդարանական ընտրություններից առաջ բավական նորմալ քարոզարշավ ենք անցկացրել: Այդ տարածաշրջանում ոչ ոք չի կարող ընտրակաշառքի դեպք մատնանշել»,-ասաց Հ. Սահակյանը: Միաժամանակ, նրա խոսքով, նմանատիպ դեպքեր արձանագրվել են մի շարք այլ շրջաններում, սակայն ավելի շուտ հակառակ արդյունքն են ունեցել՝ բացասաբար անդրադառնալով այն թեկնածուների վարկանիշի վրա, ովքեր փորձել են դրանք բաժանել:

ՀՀԿ-ական պատգամավորը վստահեցրեց, որ առաջիկա նախագահական ընտրությունները կանցկացվեն որակապես նոր մակարդակով: «Նրանք, ովքեր կփորձեն ապօրինի կերպով ստվեր գցել ընտրությունների վրա, պատասխան կտան օրենքի առջեւ: Եթե մամուլին հայտնի դառնան նմանատիպ խախտումների մասին, մենք ուրախ կլինենք, եթե մեզ հայտնեք դրանց մասին: Իսկ ընտրություններից հետո, եթե ոմանք չցանկանան հաշտվել նոր ստանդարտներին, նոր որակի մարդկային տեսակին, ստիպված կլինեն ընտրել՝ կամ խորապես աշխատել իրենց վրա, կամ լքել մեր շարքերը»,-հայտարարեց Սահակյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանում նախագահական ընտրությունները տեղի կունենան 2013 թվականի փետրվարի 18-ին: Հայաստանի ԿԸՀ-ն գրանցել է նախագահի 8 թեկնածուների:

 

Լուսանկարն՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am