Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ նախատեսված է 2013 թվականի հունվարին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է դիվանագիտական շրջանակների իր աղբյուրը: Հանդիպումները կկայանան Փարիզում:
Նշենք, որ 2013-ի սկզբին Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման պայմանավորվածության մասին հաղորդվել էր Դուբլինում կայացած ԵԱՀԿ երկրների ԱԽ նախարարների խորհրդի նիստի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բարդկեի (ԱՄՆ), Ժակ Ֆորի (Ֆրանսիա) եւ Իգոր Պոպովի (Ռուսաստան), ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ հանդիպման արդյունքում:
ԵԱՀԿ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակներում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ԱԳ նախարարները ԼՂ խնդրի կարագավորման վերաբերյալ հանդես էին եկել համատեղ հայտարարությամբ:





























