Ռուսաստանի Ստավրոպոլի երկրամասային դատարանն, այսօր՝ հունվարի 14-ին, սկսել է Վլադիմիր Համբարձումովի գործի քննությունը, ով մեղադրվում է Պյատիգորսկում 9-ամյա Անի Պրոկոպենկոյի բռնաբարության եւ սպանության մեջ:
Ինչպես «ՌԻԱ նովոստիին» հայտնել է դատարանի ներկայացուցիչը, դատական լսումները տեղի կունենան փակ ռեժիմով:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Անի Պրոկոպենկոն կորել էր հուլիսի 23-ին Պյատիգորսկում: Երկօրյա որոնումներից հետո նրա դիակը գտել էին Մաշուկ լեռան ստորոտին: Փորձաքննությունը պարզել էր, որ աղջկան բռնաբարել եւ խեղդամահ են արել: Վլադիմիր Համբարձումովը ձերբակալվել էր օգոստոսի 1-ին. նա ապացույցների ճնշման տակ խոստովանել էր մեղքը. Նրա ԴՆԹ-ի թեստը համընկնում էր աղջկա հագուստի վրայի նմուշներին:
Life News-ը պարզել է, թե հանցագործին ինչպես է հաջողվել աղջկան համոզելով իր հետ անտառ տանել, որտեղ էլ կատարվել է ոճրագործությունը: Պարզվում է, Վլադիմիր Համբարձումովը Անիին գովազդային նյութեր տարածողի (փրոմոութեր) աշխատանք է առաջարկել: Մոլագարը բացատրել է, որ ամռան ամիսների համար աշխատող է պահանջվում, որը կտարածի տպագիր նյութեր եւ կոսմետիկա, եւ որ Անին համապատասխանում է այդ աշխատանքին: Նա դպրոցականին առաջարկել է գնալ գրասենյակ եւ քննարկել աշխատանքի պայմանները: Աղջիկն ուրախությամբ համաձայնել է: Համբարձումովը զոհին տարել է անտառ, բռնաբարել եւ սպանել, գրում է NEWSru.com-ը:
Այս գործով նախաքննության ընթացքում պարզվել է, որ Համբարձումովը առնչություն ունի նաեւ այլ հանցագործությունների: Մասնավորապես, 2004 թվականի սեպտեմբերին նա մտել է քաղաքի բնակարաններից մեկը եւ ծաղրոծանակի ենթարկել 12-ամյա աղջնակին:




























