Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունում այսօր՝ հունվարի 14-ին, տեղի ունեցավ Արդյունաբերության զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի առաջին նիստը:

Հիմնադրամն իր հիմնական ջանքերն ուղղելու է արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության աջակցմանը:

Հիմնադրամը ստեղծվում է Գյումրու տնտեսական զարգացման հիմնադրամի բազայի վրա: 2013 թ. տնօրինելու է 500 մլն դրամ գումար, որից 300 մլն դրամը՝ պետական բյուջեից, 200 մլն դրամը՝ Գյումրու հիմնադրամի հաշվի մնացորդն է:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի խոսքով՝ հիմնադրամը վարկեր չի տրամադրելու, այլ իրականացնելու է ընկերությունների տեխնիկական եւ կազմակերպչական աջակցություն, ինչպես օրինակ՝ ֆինանսական աջակցություն ցուցահանմդեսներին մասնակցելլու համար: