Չուվաշիայում կենցաղային գազի պայթյունից փլված տան փլատակների տակից երկու մարդու մարմին են հայտնաբերել, եւս երկուսը վիրավորվել են։

Ռուսաստանի Քննչական կոմիտեի հանրապետական գլխավոր գերատեսչությունից «Ինտերֆաքսին» հայտնել են, որ բնակելի տանը տեղի ունեցած գազի պայթյունից զոհվել է 62-ամյա մի կին, եւ 16-ամյա մի երիտասարդ։ Տուժել է 39 եւ 54 տարեկան երկու տղամարդ։

Հիշեցնենք, որ Տուվսիում գտնվող եռահարկ շենքում գազի պայթյուն է գրանցվել այսօր՝ հունվարի 15-ի վաղ առավոտյան, 4 բնակարաններ ամբողջությամբ փլվել են։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ 6 մարդ փրկվել է։