Հունվարի 14-ին, ժամը 23.45-ին, ոստիկանության Գյումրիի բաժնի ծառայողները, թմրամիջոց պահելու կասկածանքով, Գյումրի քաղաքի Հովսեփյան փողոցի թիվ 6/Ա շենքի մոտից բաժին են հրավիրել Գյումրիի 15-ամյա մի բնակչի, որի մոտ հայտնաբերվել են ներարկիչներ` «Դիմեդրոլ», «Անալգին» դեղամիջոցների լուծույթների պարունակությամբ եւ մարիխուանա թմրամիջոց նմանվող զանգված:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Պատանին ստորագրությամբ հանձնվել է ծնողներին:
Կատարվում է հետաքննություն:





























