Հայաստանից հեռացած քաղաքացիների թիվը այնքան շատ է, որ նախագահական ընտրություններին ընդառաջ այդ տվյալների հրապարակումը կարող է Հայաստանի անվտանգությանը սպառնացող վտանգ հանդիսանալ: Այս մասին այսօր՝ հունվարի 15-ին հրավիրված ասուլիսին ասաց ԼՂ ԱԳ նախկին նախարար, Հայաստանի նախագահի թեկնածու Արման Մելիքյանը:
Նա նշեց, որ պատրաստ է կոնսենսուսի գնալ այդ հարցում իշխանությունների հետ:
Թեկնածուն նաեւ նշեց, թե իր նախընտրական ծախսերը հոգալու է աջակիցների միջոցով: «Ես այդ միջոցները չունեմ»,- ավելացրեց Արման Մելիքյանը: նա նաեւ խոստացավ իր կարգախոսը հայտնել քարոզարշավի մեկնարկին: Հարցին, թե ինչպես են պայքարելու ընտրակաշառքի դեմ, Մելիքյանն ասաց. «Մեխանիզմը նույն է` տեղկատվություն ենք ստանում, հայտնում ենք իշխանություններին»:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























