Ոստիկանությունը հերքում է Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու` Սպարտակ Ղուկասյանի «Հայռուսգազարդի» Գյումրիի մասնաճյուղի ղեկավարին ծեծելու մասին լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները: Ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը:
Նշենք, որ լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել, որ օրերս Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին` Սպարտակ Ղուկասյանը իրենց պատկանող «Ալեքսանդրապոլ» հյուրանոցում սարսափելի ծեծի է ենթարկել «Հայռուսգազարդի» Գյումրիի մասնաճյուղի ղեկավարին: Ըստ այդ տեղեկությունների` պատճառը եղել է այն, որ վերջինս համարձակվել է Սպարտակին ներկայացնել հյուրանոցի գազի վարձը եւ պահանջել է վճարել:




























