2012 թ. նոյեմբերին ֆիզիկական անձինք ոչ առեւտրային նպատակներով Հայաստան են փոխանցել 163.7 մլն դոլար: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ կենտրոնական բանկը: Հոկտեմբերի համեմատ (180 մլն դոլար) տրանսֆերտների ծավալը մի փոքր նվազել է:
Ընդհանուր առմամբ՝ հունվար-նոյեմբերին Հայաստան է փոխանցվել 1.5 մլրդ դոլարից ավելի տրանսֆեր՝ գրեթե հավասարվելով 2011 թ. տարեկան ցուցանիշին:
Նախորդ տարվա համեմատ տրանսֆերտների աճը կազմում է մոտ 11%:
Տրանսֆերտների հիմնական աղբյուրը Ռուսաստանն է՝ 11 ամսում այդ երկրից փոխանցվել է 1.3 մլրդ դոլար; Երկրորդ տեղում ԱՄՆ-ն է՝ 60 մլն դոլար: Երրորդ տեղում հայտնվել է Ղազախստանը՝ 20 մլն դոլար ցուցանիշով: Ուկրաինայից 2012 թ. Հայաստան է փոխանցվել 17.5 մլն դոլար:





























