SacVoyage Travel ընկերությունը, Babybutik, Ko.Shik, Mr.Chikoo’by խանութները,  Hinchada սպորտ-բարը եւ Thomas Twinning թեյատունը  միացել են «Յունիբանկի» զեղչերի եւ արտոնությունների «Մագնիս» ծրագրին, որի շրջանակներում բանկի քարտապաններին կտրամադրեն  5-10 տոկոս զեղչեր: Այդ մասին NEWS.am-ին տեղեկացնում են Բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից: Զեղչը ստանալու համար հաճախորդն ընդամենը պետք է ներկայացնի «Յունիբանկի» ցանկացած քարտ:

«Մագնիս» ծրագրում ընդգրկված են մոտ 150 կազմակերպություններ, որոնք «Յունիբանկի» քարտապաններին, գնումներ կատարելիս, տրամադրում են մինչեւ 80 տոկոս զեղչեր: «Մագնիս» ծրագրին տվյալ կազմակերպության մասնակցության մասին կհայտնի մուտքի մոտ փակցված Magnis նշանը: