Դպրոցների եւ բուհերի տարածքները շատ հաճախ կարճաժամկետ վարձակալության էին տրվում «ոչ ճիշտ գումարներով»; Այդ մասին այսօր՝ հունվարի 15-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ կառավարությանն առընթեր պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը:

Նրա խոսքով՝ վարչության մասնագետները ուսումնասիրությունների ընթացքում պարզել են, որ դպրոցներն ու բուհերը, լինելով պետական ոչ առեւտրային կազմակերպություններ, հաճախ շուկայականից ցածր արժեքով տարածքներ են տրամադրում վարձակալության:

Հաստատվել է նոր կարգ, ըստ որի՝ այդ տարածքները կարող են տրամադրվել վարձակալության միայն աճուրդով, ու միայն կրթական, մարզական կամ գիտական նպատակներով: