«Հրապարակը» գրում է, թե իրավիճակը ՀԱԿ-ում գնալով թեժանում է: Կիրակի օրը տեղի ունեցած «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության քաղխորհրդի նիստը, որում ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանի հրաժարականի մասին որոշում պետք է ընդունվեր, տեղի է ունեցել ոչ թե Աջափնյակի ՀԱԿ գրասենյակում, որտեղ ավանդաբար տեղի են ունենում ԺՀ նիստերը, եւ որի ղեկավարը ԺՀ անդամ Պետրոս Գեւորգյանն է, այլ «Ազատ դեմոկրատների» գրասենյակում:

Պետրոս Գեւորգյանը, որ գտնվում է Լեւոն Զուրաբյանի անմիջական «կուրացիայի» տակ, տեղյակ լինելով, թե ինչ որոշում է կայացվելու այդ օրը, որովհետեւ ԺՀ քաղխորհրդում Պետրոս Մակեյանը  մեծամասնություն ունի, փակել է գրասենյակի դռներն ու գնացել Զովունի, որպեսզի նիստը հետաձգվի, իրենք` քաղխորհրդի մեկ այլ անդամ Ղուկաս Մեհրաբյանի եւ Լեւոն Զուրաբյանի հետ հասկանան, թե ինչպես են կանխում այդ որոշումը: