Մախաչկալայում հունվարի 15-ի երեկոյան սպանվել է Դաղստանի Գերագույն դատարանի դատավոր Մահոմեդ Մահոմեդովը:
Ըստ քննչական վարչության տվյալների` մոսկովյան ժամանակով ժամը 20.00-ին Մախաչկալայի Նուրադիլով եւ Մաքսիմ Գորկի փողոցների հատման կետում անհայտ անձն ատրճանակից կրակել է հանրապետության Գերագույն դատարանի դատավոր Մահոմեդ Մահոմեդովի վրա: Ստացած վնասվածքներից դատավորը տեղում մահացել է, հայտնում է gazeta.ru-ն:
«Մայակը» հայտնում է, որ վերջին ժամանակներս դատավորը ծանր հանցագործությունների վերաբերյալ գործեր էր քննել:
Մահոմեդ Մահոմեդովի նախագահությամբ տեղի ունեցած վերջին վճիռներից մեկը կայացվել էր դեկտեմբերի կեսերին` Դաղստանի Կիզլյարի շրջանի երեք բնակիչների նկատմամբ, որոնք մեղադրվում էին անօրինական զինված խմբավորման անդամակցության մեջ: Մեղադրյալներն ստացել էին 10,9 եւ 8 տարվա ազատազրկում խիստ ռեժիմի գաղութում:





























