«Ժամանակի» տեղեկություններով, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը դիմել է կառավարություն՝ խնդրելով գումար հատկացնել քաղաքապետարանին։

««Երեւան քաղաքում գրեթե բոլոր բազմաբնակարան շենքերը եւ թաղամասերը գազիֆիկացված են՝ բացառությամբ Աջափնյակ վարչական շրջանի «Նորաշեն», 16-րդ թաղամասի թվով 29 բարձրահարկ բազմաբնակարան բնակելի շենքերի»,- հիմնավորման մեջ գրել է Տարոն Մարգարյանը՝ կառավարության պահուստային ֆոնդից 200 միլիոն դրամ խնդրելով։ Ի դեպ, վարչապետ Տիգրան Սարգսյանը տեւական ժամանակ խոստացել է լուծել 16-րդ թաղամասի գազիֆիկացման հարցը, սակայն աջափնյակցիները, փաստորեն, այս ձմեռ էլ մնացին առանց գազի»,- գրում է «Ժամանակը»։