ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին ղեկավար Վազգեն Խաչիկյանի պաշտպան Ժորա Վարոսյանը միայն երեկ է ստացել պաշտպանյալի վերաբերյալ քրեական գործի նյութերը եւ դրանց ծանոթանալու համար ունի ընդամենը 15 օր։ Այդ մասին գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը։
«Երեկ այս մասին մեզ ասաց ինքը՝ Վարոսյանը։ Նա հայտնեց, որ դեռեւս չի էլ հասցրել թերթել քրեական գործի նյութերը, հետեւապես չի կարող կարծիք հայտնել։ Մեր հարցերին ի պատասխան՝ Խաչիկյանի պաշտպանը ասաց, որ իր պաշտպանյալը իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել եւ իրեն մեղավոր չի ճանաչում...
Նշենք, մեղադրանքի հաստատման դեպքում Վազգեն Խաչիկյանին սպասում է մինչեւ ութ տարվա ազատազրկում»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանությունը»։




























