«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ այսօր՝ հունվարի 16-ին կազմել է 406 դրամ; Երեկվա համեմատ դոլարն էժանացել է 0.11%-ով կամ 0,45 դրամով:
Բորսայում այսօր վաճառվել է ընդամենը 3,5 մլն դոլար: Բոլոր գործարքներն իրականացվել են միեւնույն փոխարժեքով:
Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առուվաճառքի փոխարժեքը կայունացել է 405-407 միջակայքում:
Forex միջազգային շուկայում եվրոն թուլացել է այն բանից հետո, երբ եվրոյի գոտու ֆինանսների նախարարների ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը հայտարարեց, թե եվրոն բարձրացել է «մինչեւ վտանգավոր մակարդակի»: Եվրոյի փոխարժեքը դրնից հետո իջավ մինչեւ 1,327 դոլար մակարդակին:
Ռուսաստանի կենտրոնական բանկը, ընդհակառակը, բարձրացրել է դոլարի փոխարժեքը ռուբլու նկատմամբ՝ 1 դոլարն արժե 30,3399 ռուբլին:





























