Հայ ազգային կոնգրեսում այսօր` հունվարի 16-ին, կայացել է քաղխորհրդի նիստ, որի ժամանակ Պետրոս Մակեյանի ղեկավարած «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության մշակած փաստաթուղթը` ՀԱԿ-ի քաղաքական ճգնաժամից դուրս գալու վերաբերյալ չի քննարկվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանը: Նա նշեց, որ չի մասնակցել նիստին, քանի որ թաղման էր, իսկ փաստաթուղթն էլ դեռեւս չեն ներկայացրել քաղխորհրդի քննարկմանը:
Իրենց կողմից մշակված փաստաթղթի վերաբերյալ այժմ բանակցում են կուսակցությունների հետ, լսում նրանց տեսակետը իրենց առաջարկությունների շուրջ եւ այլն: Պետրոս Մակեյանը նշեց, որ մեկ-երկու շաբաթից կավարտեն փաստաթղթի քննարկումը կուսակցությունների հետ, որից հետո կներկայացնեն ՀԱԿ քաղխորհուրդ:





























