Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին այսօր՝ հունվարի 17-ին, այցելել է Ծիծաեռնակաբերդում գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր եւ ծաղկեպսակ դրել անմար կրակի մոտ:

Նրան ուղեկցել են Երեւանի փոխքաղաքապետ Վանո Վարդանյանը եւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:

Վրաստանի վարչապետը չի այցելել թանգարան, սակայն ցանկություն է հայտնել եղեւնի տնկել համալիրի մոտ, նշելով, որ Հայաստան կայցելի ծառեր տնկելու համար ավելի բարենպաստ եղանակի:

Նշենք, որ այսօր՝ հունվարի 17-ին, Երեւան է ժամանել Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի գլխավորած պատվիրակությունը: Իվանիշվիլիին ընդունել են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն: