Թուրքիայի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի վարչության աշխատակիցները հունվարի 18-ի առավոտյան 7 քաղաքներում գործողություններ են իրականացրել «Հեղափոխական ժողովրդական փրկության կուսակցության ճակատ»-ի(DHKP-C) դեմ։
Թուրքական T24.com կայքի փոխանցմամբ՝ ոստիկանության գործողությունների արդյունքում ձերբակալվել են 63 հոգի, որոնց մեջ են եղել 15 փաստաբաններ, լրագրողներ եւ այլք։
Նշենք, որ DHKP-C-ի նպատակն է՝ զենքի ուժով տապալել Թուրքիայում առկա կարգերը եւ ստեղծել մարքսիզմ-լենինիզմի սկզբունքներին համահունչ համակարգ։ DHKP-C-ն Թուրքիայում, ԱՄՆ-ում եւ Եվրամիության երկրներում համարվում է ահաբեկչական կառույց։





























