Նովոսիբիրսկցի հայտնի քանդակագործ Արամ Գրիգորյանը, հնարավոր է, քանդակի «Ռուսական մաֆիայի արքա» Դեդ Հասանի (Ասլան Ուսոյան) մահարձանը, նա դեռ կյանքի օրոք էր քանդակել Դեդ Հասանի, նաեւ այլ հայտնի մարդկանց կիսանդրին։
«Վատ չի ստացվել։ Գիտեմ, որ իմ ստեղծած կիսանդրին շատ եզդիների տանը կա»,- «ԿՊ»-ին պատմել է Արամ Գրիգորյանը։
Ըստ քանդակագործի՝ այժմ իրեն են դիմել Դեդ Հասանի ընկերները, եւ ինքը մահարձանի երկու նախագիծ է ներկայացրել: «Դրանք դեռեւս նրա հարազատներից հավանություն չեն ստացել, ես նրանց որոշմանն եմ սպասում: Դեռ հայտնի էլ չէ, թե հատկապես որտեղ կթաղեն Ասլանին, էլ ուր մնաց մահարձանի հարցը», - ասել է նա:
Հիշեցնենք, որ քրեական հեղինակություն Ասլան Ուսոյանին (Դեդ Հասան) հունվարի 16-ին Մոսկվայում սպանել էր դիպուկահարը: Հարազատները ցանկացնում էին նրան թաղել հայրենի Թբիլիսիում, սակայն գիշերը Մոսկվայից մեկնած ինքնաթիռը, որը նրա մարմինն էր տեղափոխում, այսօր վերադարձել է, քանի որ Թբիլիսին հրաժարվել էր ընդունել:





























