Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովը կոչ է արել Ադրբեջանի իշխանությանը «ակտիվացնել ժողովրդավարական ինստիտուտներ ի գործունեությանը վերաբերող օրենքների իրականացմանն ուղղված ջանքերը», ինչպես նաեւ որոշել է շարունակել Եվրոպայի Խորհրդի առջեւ Ադրբեջանի իշխանությունների ստանձնած պարտավորությունների մոնիտորինգը։

Պեդրո Ագրամունտայի (Իսպանիա) եւ Ջոզեֆ Դեբոնո Գրեկայի (Մալթա) զեկույցի հիման վրա հունվարի 23-ին ընդունված բանաձեւի համաձայն, Եվրոպայի Խորհրդին անդամակցելուց ի վեր Ադրբեջանը, որոշ ոլորտներում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության համար կարեւոր նշանակության ունեցող օրենսդրական բազայի ստեղծման գործում առաջընթաց է գրանցել։

Այնուամենայնիվ «օրենքների սահմանափակ կիրառությունը կամ որոշ օրենքների խախտումները աճող անհանգստություն են առաջացնում օրենքի գերակայության եւ մարդու իրավունքների պաշտպանության կապակցությամբ»։ԵԽԽՎ-ն նաեւ մատնանշում է Ադրբեջանում անկախ դատական իշխանության բացակայության, եւ այն դեպքերը, որոնց պարագայում «գործադիր իշխանությունը որոշ դեպքերում շարունակում է ուղղակի ազդեցություն ունենալ դատական իշխանության վրա»։Եվրոպայի Խորհրդին Ադրբեջանի անդամակցությունից ի վեր, այդ երկրում ոչ խորհրդարանական կամ նախագահական ընտրություն չեն անցել ժողովրդավարական չափանիշներով։ ԵԽԽՎ կարծիքով, «մի շարք թերությունները եւ բացթողումները ընտրական գործընթացում, մասնավորապես ընտրական կանոնադրության, թեկնածուների եւ դիտորդների գրանցման, ինչպես նաեւ բողոքների եւ բողոքարկումների քննարկման կապակցությամբ, պետք է քննարկվեն մինչեւ հաջորդ ընտրություններ»։ԵԽԽՎ-ն նաեւ մատնանշել է Ադրբեջանում պլյուրալիզմի եւ ժողովրդավարության բացակայությունը, որտեղ որոշ հայտնի ընդդմադիր կուսակցություններ ներկայացված չեն խորհրդարանում, իսկ իշխող կուսակցությունը միակն է, որ իրավունք ունի քաղաքական խմբերի ստեղծման եւ «այս ամենը անցնում է խորհրդարան չանցած քաղաքական ուժերի հետ քաղաքական երկխոսության բացակայության պարագայում»։Մարդու հիմնարար իրավունքների եւ ազատությունների, այդ թվում նաեւ կարծիքի արտահայտման եւ հավաքների կազմակերպման ազատության շուրջ իրավիճակը, ԵԽԽՎ կարծիքով, «անհանգստացնող է»։

ԵԽԽՎ-ն անհանգստություն է արտահայտել իրավապաշտպանների, ազգային եւ միջազգային հասարակական կազմակերպությունների, ակտիվիստների եւ լրագրողների նկատմամբ կեղծ մեղադրանքներ ներկայացնելու հնարավորության հայտարարությունների վերաբերյալ։ «Մարդու ազատությունների եւ իրավունքների իրագործման դեմ կիրառվող սահմանափակումները անարդար դատական գործընթացի եւ գործադիր իշխանության չափից ավելի ազդեցության հետ համատեղ բերում են քաղաքացիների սիստեմատիկ ձերբակալությունների, որոնք կարող են համարվել խղճի համար ազատազրկվածներ»-ընդգծված է ԵԽԽՎ բանաձեւում։Վերջերս Ադրբեջանի Քրեական եւ Վարչական օրենսգրքերում կատարված փոփոխություններն ու լրացումները, որոնցով ավելացել են չարտոնված հանրահավաքներ կազմակերպողների եւ մասնակիցների նկատմամբ տուգանքները, նույնպես անհանգստացնում են եվրոպացիներին։ԵԽԽՎ նաեւ հնարավոր է համարում, որ Ադրբեջանի ոստիկանատներում, կալանավայրերում դաժան վերաբերմունք են դրսեւորում ձերբակալվածների նկատմամբ, եւ որն անցնում է դրանցում մեղավորների անպատժելիության մթնոլորտում։

Վերջում ԵԽԽՎ-ն նշում է, որ չնայած կոռուպցիայի եւ կազմակերպված հանցավորության դեմ օրենսդրական որոշ առաջընթացի, հիմնական խնդիրը մնում է այդ օրենքների «արդյունավետ կիրառումը»։