Մարդ, առանց որի հնարավոր չէ պատկերացնել ու հասկանալ Ռուսաստանի եւ Խորհրդային Միության պատմության մի ամբողջ դարաշրջան։ Հստակություն, արագություն, ծայրահեղ ազնվություն. յուրաքանչյուր դերը մարտահրավեր է, յուրաքանչյուր երգը՝ խոստովանություն։ Այսօր, հոբելյանի օրը, Վիսոցկուն են նվիրված ցուցահանդեսներ, կշնորհվի նրա անվան մրցանակ, դերասանին կհիշեն նրա հարազատ Տագանկայի թատրոնում։ Հիշում են նրան նաեւ նախկին ԽՍՀՄ հանրապետություններում։

«Այժմ նա առասպել է, դարձել է հուշաձան, որը բոլորն են սիրում եւ որը պատկանում է բոլորին», – ասում է ՌՍՖՍՀ-ի ժողովրդկան արտիստուհի Ալլա Դեմիդովան։

Տագանկայի թատրոնում Վլադիմիր Վիսոցկին խաղացել է 18 տարի։ Եւ այսօր հանդերձասրահում նրա սեղանը զբաղված չէ, կարծես կիթառով մարդը երբեւէ վերադառնալու է։

1980 թվականի հուլիսի 25-ին Մալայա Գրուզինսկայայի բնակարանում չորսն անց 10 րոպեին Վլադիմիր Վիսկոցկու սիրտը դադարեց բաբախել։ Մահվան մասին պաշտոնական հաղորդագրություն չեղավ. այդ ժամանակ տեղի էր ունենում Մոսկովյան օլիմպիադան։ Միայն թատրոնի դրամարկղի պատուհանին էր փակցված համեստ հայտարարություն. «Մահացել է դերասան Վլադիմիր Վիսոցկին»։ Երկու օր անց թատրոնի սպասասրահի մեծ պատին, սեւ ֆոնի վրա հայտնվեցին հարյուրավոր ցավակցական հեռագրեր աշխարհի տարբեր ծայրերից, բեմի վրա ներկայացում էր ընթանում, իսկ բեմից այն կողմ, ինչպես կադրից դուրս, հնչում էր Վլադիմիր Վիսոցկու ձայնը։