Հայաստանում կայանալիք նախագահական ընտրություններում երկրորդ փուլ կարող է եւ չլինել, եթե ընդդիմադիր բոլոր թեկնածուները հանդես գան միացյալ ճակատով: Այս մասին հունվարի 25-ին հայտարարել է«Ազգային ինքնորոշում» միավորման ղեկավար, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը:

Նրա խոսքով` եթե ընդդիմությունը միավորվի մեկ ընդդիմադիր թեկնածուի շուրջ, ապա գործող նախագահ Սերժ Սարգսյանը իր ձայների կեսն էլ չի ստանա: «Միասնական թիմով ավելի հեշտ կլինի հասնել հաղթանակի: Հետեւաբար քաղաքական թիմի օգնությամբ առաջին տեղը զբաղեցնելով` դու վերածվում ես իր ծրագրերը իրականացնել կարողացող մարդու»,- նշել է Պարույր Հայրիկյանը:

Նա նաեւ ավելացրել է, որ իրեն հիմնական թեկնածուներից մեկն է համարում,սակայն դա չի նշանակում, որ նա հաղթելու է; «Ես իրատեսական մարդ եմ: Իմ հիմնական խնդիրներն եղել են եւ մնում են քաղաքական ծրագրերը»,- ամփոփել է նախագահի թեկնածուն: