Հայաստանի նախագահի թեկնածու, «Ազգային ինքնորոշում միավորման» ղեկավար Պարույր Հայրիկյանը հունվարի 25-ից կմիանա երկրի կառավարության ղեկավարի պաշտոնի մեկ այլ հավակնորդի`քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանին, որն իր նախընտրական քարոզարշավը սկսել է հացադուլով: Այս մասին հունվարի 25-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը:
«Այսօրվանից ես հայտարարում եմ եռօրյա հացադուլ: Չնայած, որ չեմ կարող թողնել իմ գործերն ու նստել Անդրիաս Ղուկասյանի մոտ, սակայն նրան հայտնում եմ իմ համերաշխությունը»,- նշել է նախագահի թեկնածուն: Միաժամանակ քաղաքական գործիչը նշել է, որ ընտրությունները բոյկոտելը շահավետ է իշխանություններին, սակայն նա ուրախ է, որ երկրի իշխանություններն եւս հանդես են գալիս բոյկոտի եւ սեւ PR-ի դեմ:





























