Հայաստանի օմբուդսմենի ներկայացուցիչը հունվարի 25-ին այցելել է հունվարի 21-ին հացադուլ հայտարարած նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանին:
Օմբուդսմենի ներկայացուցիչը խոստացել է, որ կլուծվի վրան կանգնեցնելու թույլտվության հարցը, որ նման եղանակային պայմաններում ուղղակի անհրաժեշտ է: Ի պատասխան դրա` Ղուկասյանը նշել է, որ կհամաձայնվի վրան կանգնեցնել միայն այն դեպքում, երբ ցույցին միացող բոլոր անձանց վրաններ կանգնեցնելու թույլտվության ընդհանուր որոշում կայացվի:
Հիշեցնենք, որ հունվարի 21-ին Անդրիաս Ղուկասյանն անժամկետ հացադուլ է հայտարարել: Նա այդ քայլով պահանջել է, որ ԿԸՀ-ն փոխի իր որոշումը եւ մերժի գործող նախագահ Սերժ Սարգսյանի գրանցումը:





























