Մարդու մնացած իրավունքները անիմաստ են, եթե չի իրագործվում ինքնորոշման իրավունքը,  որը ճիշտ կիրառության դեպքում վերածվում է ժողովրդավարության իրավունքի: Այդ մասին այսօր՝ հունվարի 25-ի մամուլի ասուլիսում նշել է «Ազգային ինքնորոշում» միավորմանառաջնորդ, Հայաստանի նախագահի  թեկնածու Պարույր Հայրիկյանը:

Նրա նախընտրական ծրագիրը կազմված է չորս հիմնական կետից. մարդու իրավունքներ, ժողովրդավարություն, արտաքին քաղաքականություն եւ արժեքային համակարգ: «Նախագահ ընտրվելուց հետո սահամանդրական բարեփոխումներն իրականացնելու նպատակով ես կսկսեմ համագործակցել երկրի բոլոր քաղաքական ուժերի հետ: Վեց ամսվա ընթացքում սահմանադրական հանրաքվե կանցկացվի», - նշել է Հայրիկյանը: Ըստ նրա նախընտրական ծրագրի՝ խորհրդարանի պատգամավորների թիվը 131-ից կկրճատվի մինչեւ 81-ի, նախագահի պաշտոնը կվերացվի, բոլոր մարզպետներն ընտրովի կլինեն, այլ ոչ թե կնշանակվեն:  

«Խորհրդարանական քվեարկությունները կվերածվեն միջնորդավորված հանրաքվեների: Այդ բոլոր փոփոխությունները երկրի քաղաքացիներին  իրենց պետության սեփականատեր զգալու իրավունք կընձեռեն», - ընդգծել է Հայրիկյանը:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am