Սայաթ-Նովա-Նալբանդյան փողոցների խաչմերուկում, բախվել են «Գազ 32213» մակնիշի ավտոմեքենան, որը սպասարկում է 18 համարի երթուղին եւ «Օպել Աստռա» մակնիշի ավտոմեքենաները, ինչի արդյունքում Գազելը կողաշրջվել է, 4 ուղեւոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոններ:Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Ճանապարհային ոստիկանությունից:
Նախնական տեղեկություններով, վթարից տուժել է 40-ամյա Գայանե Հարությունովը եւ տեղափոխվել է թիվ մեկ համալսարանական հիվանդանոց: Իսկ 55-ամյա Անահիտ Մկրտչյանը, 61-ամյա Նախշուն Թովմասյանը եւ 21-ամյա Անի Մովսիսյանը տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Բարեբախտաբար վերջիններս ծանր մարմնական վնասվածքներ չեն ստացել:





























