Հունվարի 17-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Նոր Հաճն-Աբովյան ճանապարհին գտնվող կամրջի սկզբնամասում Հ.Ղուկասյանի վարած «ԵրԱԶ» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետեւանքով Հ.Ղուկասյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր «Աբովյան» բժշկական կենտրոն:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե գրություն է ստացվել, որ «ԵրԱԶ»-ի վարորդը հունվարի 25-ին, ժամը 17.00-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնումում գիտակցության չգալով մահացել է:

Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի  242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն: