Ռուսաստանի կառավարությունը  չի պաշտպանել երկրում կարճափող զենքի ազատ շրջանառության գաղափարը: Նախարարների կաբինետը հավանության չի արժանացրել Լիբերալ-դեմոկրատական կուսակցության պատգամավորների կողմից Պետդումայում գտնվող օրինագիծը:

Կրաճափող զենքերի կարիք չկա, քանի որ ինքնապաշտապանության համար արդեն իսկ բականաչափ թույլատրված միջոցներ կան:  Իշխանություններին անգամ մտահոգում է  տրավմատիկ զենքի կիրառմամբ իրավախախտումների հետ կապված իրավիճակը: Վերջին հինգ տարվա ընթացքում նմանտիպ հանցագործությունների ժամանակ զոհվել է  100 մարդ, եւս 500-ը վիրավորվել է, տեղեկացնում է  «Էխո Մոսկվին»:

Օրինագծի հեղինակներն առաջարկում էին կարճափող զենքը թույլատրել միայն տանը պահելու, ոչ թե կրելու համար: