Հայաստանի ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 26-ի ժամը 11.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները, լեռնանցքները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Փակ է Սելիմի լեռնանցքը:

Դժվարանցանելի են Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն - Մադինա եւՍոթք – Քարվաճառ (ԼՂՀ), Արագածոտնի մարզի Ապարանի եւ Արագածի շրջանի միջհամայնքային ավտոճանապարհները:

Ձնաբքի պատճառով առավել դժվարանցանելի է Ապարան-Քուչակ ավտոճանապարհը: Խորհուրդ է տրվում երթեւեկել ծայրահեղ անհրաժեշտության դեպքում:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփան-ծմին¬դա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչեւ 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: Կատարվում են ավտոճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներ: