Ռուսաստանում այս պահին մի շարք ուղղություններում մեծանում է ռազմական վտանգը։ Այդ մասին հայտնել է պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն՝ հունվարի 26-ին ելույթ ունենալով Մոսկվայի Ռազմական գիտությունների ակադեմիայի ընդհանուր նիստում։

«Ուժային մեթոդները կարեւոր դեր են կատարում երկրների միջեւ տնտեսական եւ քաղաքական խնդիրներ լուծելիս։ Մի շարք ուղղություններում  Ռուսաստանի Դաշնության համար ռազմական վտանգը մեծանում է»,- պաշտպանության նախարարի խոսքերը մեջբերում է «Ինտերֆաքսը»։ Նախարարը նաեւ նշել է, որ «թեժ կետերը» ռուսական սահմանների մոտ են գտնվում։

Շոյգուն ընդգծել է, որ Ռուսաստանին օպտիմալ կառուցվածքով Զինված ուժեր են պետք, ինչը երկրին թույլ կտա պատասխանել բոլոր մարտահրավերներին։